top of page

Մենք մատուցում ենք ծառայությունների լայն շրջանակ

Մենք կատարում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանքներ՝ հիմնվելով սեփական ինժեներական լուծումների վրա

Զովացման և սառեցման համակարգեր

"Կոմֆորտ" ընկերությունը իրականացնում է բնակելի տարածքների, գրասենյակների, հասարակական նշանակության օբյեկտների օդորակման և զովացման համակարգերի նախագծում, տեղադրում, ինտեգրում և սպասարկում։

Մենք օգտագործում ենք բարձակարգ, ավտոմատացված տեխնոլոգիաներ, որոնք համապատասխանում են անվտանգության բոլոր պահանջներին:

Այս ոլորտում մենք համագործակցում ենք իտալական Aermec, Giacomini, Emmeti, AUX ընկերությունների հետ։

Ջեռուցման համակարգեր

Ջեռուցումը ամենակարևոր ինժեներական հատվածն է, առանց որի անհնար է ապահովել լիարժեք հարմարավետություն՝ լինի դա բնակարան, առանձնատուն, թե գրասենյակ ու հասարակական նշանակության տարածք։ 
"Կոմֆորտ"-ը համագործակցում է ջեռուցման համակարգեր և աքսեսուարներ արտադրող այնպիսի առաջատարների հետ, ինչպիսին են Ariston, Giacomini, Rowen, Thermoroom, Radiatori, Emmeti, FIV ընկերությունները։

Մեր մասնագետները հստակ հաշվարկներ են կատարում, որպեսզի որոշեն ջեռուցման կաթսայի կամ ջեռուցվող հատակի անհրաժեշտ հզորությունը, մարտկոցների քանակը, խողովակաշարի չափը և այլ պարամետրեր, որոնք թույլ կտան ստանալ լավագույն արդյունք և ապահովել ծախսերի խնայողություն։

18777.jpg
Զովացում և սառեցում
Օդափոխության և օդորակման համակարգեր

Օդափոխության և օդորակման համակարգերը բնակելի, առևտրային և հասարակական տարածքներում կենսաապահովման կարևոր բաղադրիչներից են: Դրանք պատասխանատու են օդի մաքրման, խոնավացման, սենյակում հարմարավետ միկրոկլիմայի ստեղծման, տհաճ հոտերի վերացման համար։

Տարածքի օդափոխությունը և օդորակումը ներառում է հատուկ համակարգերի մշակում և տեղադրում, որոնք պահանջում են համապատասխանեցում հակահրդեհային, սանիտարական և ձայնամեկուսացման պահանջներին: 

Մենք աշխատում ենք այս ոլորտում 2018 թվականից և համագործակցում Rowen, Vorice, Vents, Midea, Aermec ընկերությունների հետ։ 

271840778_561341595356510_5771241164194683839_n.jpg
Օդափոխություն
worker-cutting-pvc-pipe-construction-site.jpg

Ջրամատակարարման և Ջրահեռացման համակարգեր

Ջրամատակարարման համակարգը սարքերի և կառույցների համալիր է, որի սխեման մեր մասնագետները կազմում են անհատապես՝ կախված սպառողների քանակից և սպառման ծավալներից, ջրի աղբյուրի հեռավորությունից ու ջրամատակարարման նպատակներից։

Մենք զբաղվում ենք թե բազմաբնակարան շենքերի կենտրոնական ջրամատակարարման և ջրի ֆիլտրացիայի համակարգերի տեղադրմամբ, թե անհատական համակարգերի նախագծմամբ և ինտեգրմամբ առանձնատների, հասարակական նշանակության օբյեկտների համար։

Ջրահեռացումը ոչ պակաս կարևոր դեր է խաղում անհրաժեշտ կենսապայմանների ապահովման գործում։ Ջրամատակարարման և դրենաժային համակարգերի նախագծման և տեղադրման գործում մենք համագործակցում ենք միջազգային բրենդերի հետ՝ Hidronix, VESBO, Grundfos, Elbi, Donsen, General Fittings։

Ջրամատակարարում

Էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգեր

Ցանկացած շինության կառուցման, ինչպես նաև վերանորոգման աշխատանքների ժամանակ առաջնային խնդիրներից է էլեկտրաէներգիայի անցկացման հարցը:

Էլեկտրական էներգիայի մատակարարման կայունության ու անվտանգության աստիճանը հիմնականում որոշվում է նրանով, թե որքան հետևողական և պրոֆեսիոնալ են իրականացվում տեխնիկական աշխատանքները տվյալ համակարգում:

Մենք իրականացնում ենք էլեկտրամոնտաժային աշխատանքներ ինչպես բնակարաններում, որտեղ պահանջվում է հին համակարգերի փոխարինում, այնպես էլ նորակառույց շենքերում։

electric-machines-switches-isolated-white-close-up-connect-marker-cable-device.jpg
Էլեկտրաէներգիա
Surveillance Camera

Անվտանգության համակարգեր

Մեր ընկերությունը իրականացնում է տարբեր բարդության անվտանգության, տեսահսկման համակարգերի նախագծում, տեղադրում և սպասարկում։

"Կոմֆորտ"-ն աշխատում է մասնավոր և պետական սեկտորի  հաճախորդների հետ և համագործակցում անվտանգության համակարգեր արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։

Մենք երաշխավորում ենք համակարգերի անխափան աշխատանք և հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ։

Անվտանգություն
Հակահրդեհային համակարգեր

Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում հրդեհի վտանգը բավականին մեծ է։

Եթե ​​փոքր բնակարանում դեռևս հնարավոր է ժամանակին նկատել և վերացնել հրդեհի օջախը, ապա մեծ ձեռնարկություններում, բազմաբնակարան շենքերում և արդյունաբերական պահեստներում դրա համար երկար ժամանակ կպահանջվի։

Դժբախտ պատահարները կանխելու համար անհրաժեշտ է օգտագործել հակահրդեհային անվտանգության համակարգեր: Համակարգը իրենից ներկայացնում է մի շարք սարքավորումներ, որոնք նախատեսված են հրդեհի մարման, ծխի հեռացման և մարդկանց տարհանման հասանելիություն ապահովելու համար:

Մեր մասնագետները յուրաքանչյուր շինության համար նախագծում են անհատական համակարգ՝ հաշվի առնելով օբյեկտի տեխնիկական առանձնահատկությունները։

"Կոմֆորտ"-ը երաշխավորում է Ձեզ հակահրդեհային համակարգի հուսալիություն, երկարաժամկետ շահագործում և սպասարկում։

fire-extinguisher-fire-hose-reel.jpg
Հակահրդեհային
bottom of page